Երեւան: Մեդիամաքս: Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Կոտրեն այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին է ներկայացրել պատվիրակության ստացած տպավորություններն ադրբեջանական ագրեսիայի հետեւանքների մասին՝ նշելով, որ «այն մարդկությանն ուղղված մեծ հանցագործություն է, որին պետք է պատշաճ արձագանքի միջազգային հանրությունը»:
Գերմանացի պատգամավորի խոսքով՝ հակամարտությունն ուժային մեթոդով լուծելու պաշտոնական Բաքվի որդեգրած տարբերակին հակազդելու լավագույն միջոց կարող է հանդիսանալ Արցախի անկախության ճանաչումը տարբեր պետությունների, այդ թվում` եվրոպական երկրների կողմից:
Արայիկ Հարությունյանն էլ հույս է հայտնել, որ Արցախ այցելած գերմանացի խորհրդարանականները տեղում արված ուսումնասիրությունները օբյեկտիվ կերպով կներկայացվեն Գերմանիայի ժողովրդին եւ իշխանությանը:
















