Փաշինյան. «Թուրքիան նպատակ ունի Ռուսաստանը դուրս մղել Կովկասից» - Mediamax.am

2845 դիտում

Փաշինյան. «Թուրքիան նպատակ ունի Ռուսաստանը դուրս մղել Կովկասից»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Թուրքիայի գործողություններն ուղղված են Ռուսաստանը Հարավային Կովկասից դուրս մղելուն»:

«Համոզված եմ, որ մինչ այժմ մեզ չի հաջողվել իրականացնել Մոսկվայի համաձայնությունը, քանի որ կան ուժեր, որոնք դրան խանգարում են: Առաջին հերթին դա Թուրքիան է:

 

Թուրքիայի գործողություններն ուղղված են Ռուսաստանը Հարավային Կովկասից դուրս մղելուն: Այս համաձայնությունն ընդունվել է Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ: Որոշ ուժեր, մասնավորապես, Թուրքիան, շահագրգռված են, որ Ռուսաստանի նախաձեռնությունը չհաջողվի, նրանք հույս ունեն խարխլել Ռուսաստանի հեղինակությունը Հարավային Կովկասում», - ասել է Փաշինյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:

 

Խոսելով պատերազմին միջազգային ահաբեկիչների մասնակցության մասին ՝ Հայաստանի վարչապետն ասել է.

 

«Հարցն այն է, թե ինչպես կշարունակվի այս ամբողջ գործընթացը. Արդյո՞ք Ռուսաստանը կսպասի, որ այդ ահաբեկչական տարրերը տեղափոխվեն իր տարածք: Ես չգիտեմ, միգուցե Ռուսաստանի կառավարությունը կամ հատուկ ծառայությունները քննարկում են, որ հնարավոր է հակաահաբեկչական գործողություն սկսել հենց տեղում՝ Լեռնային Ղարաբաղում:

 

Ռուսաստանը հակաահաբեկչական գործողություններ էր ձեռնարկել Սիրիայում, որը բավականին հեռու է Ռուսաստանից, քանի որ սիրիացի զինյալների ու ահաբեկիչների գործողությունները ուղղակի սպառնալիք էին ներկայացնում Ռուսաստանի ազգային անվտանգության համար: Փորձագետների կարծիքով, այսօր նրանք գտնվում են Ռուսաստանի սահմաններից 80 կիլոմետր հեռավորության վրա: Սա բոլորովին այլ իրավիճակ է, եւ ես կարծում եմ, որ Ռուսաստանն ունի այս իրավիճակին արձագանքելու օրինական իրավունք եւ հիմքեր»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին