Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը տեղեկացրել է իր ֆրանսիացի պաշտոնակից Ժան Իվ Լը Դրիանին, որ Ադրբեջանը շարունակում է լայնամասշտաբ ռազմական ագրեսիան Արցախի դեմ:
Հոկտեմբերի 18-ին կայացած հեռախոսազրույցում Զոհրաբ Մնացականյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի եւ նախագահ Մակրոնի անձնական ներդրումը զինադադարի շուրջ պայմանավորվածության ձեռքբերման գործում, արձանագրել է, որ Ադրբեջանի ռազմական-քաղաքական ղեկավարությունը հերթական անգամ հրաժարվեց իրականացնել իր իսկ կողմից ստանձնած հանձնառությունը եւ շարունակում է լայնամասշտաբ ռազմական ագրեսիան Արցախի դեմ:
Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանը եւ հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: