Բաքուն քննադատել է Պոմպեոյի հայտարարությունը - Mediamax.am

8351 դիտում

Բաքուն քննադատել է Պոմպեոյի հայտարարությունը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի վերջին հայտարարությունը «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակին անհամապատասխան» է որակել:

«Հոկտեմբերի 15-ին Պոմպեոն WSB Atlanta հեռուստաալիքի եթերում մի շարք մտքեր է հայտնել հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Ադրբեջանական կողմը կարծում է, որ ԱՄՆ պետքարտուղարի կարծիքը չի համապատասխանում ԱՄՆ կառավարության պաշտոնական դիրքորոշմանը, որը Վաշինգտոնը բազմիցս հայտարարել է: Բացի այդ, այդ մտքերը չեն համապատասխանում ԱՄՆ-ի ՝որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկի կարգավիճակին », - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

 

Հոկտեմբերի 15-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հույս էր հայտնել, որ «հայերը կկարողանան պաշտպանվել նրանից, ինչ անում են ադրբեջանցիները»։

 

Նա, մասնավորապես, ասել էր.

 

«Այն, ինչ կատարվում է այսօր Ադրբեջանում եւ Հայաստանում, վտանգավոր է։ Թուրքերը խառնվել են եւ միջոցներ են տրամադրել Ադրբեջանին՝ ավելացնելով ռիսկը Լեռնային Ղարաբաղ կոչվող այս տարածքի համար պատմական մարտում։ Այն փոքր տարածք է՝ 150 հազար բնակչությամբ»։

 

«Այս հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ միջոցներով, ոչ թե զինված հակամարտության եւ հաստատ առանց երրորդ երկրների, որոնք տրամադրում են իրենց կրակային ուժը մի վայրում, որն արդեն վառոդի տակառ է։

 

Մենք հույս ունենք, որ հայերը կկարողանան պաշտպանվել նրանից, ինչ անում են ադրբեջանցիները, եւ հետո նրանք բոլորը հրադադար կունենան, այնուհետեւ կնստեն բանակցային սեղանի շուրջ եւ կփորձեն լուծել այդ իսկապես պատմական եւ բարդ խնդիրնեի հավաքածուն», - ասել է ԱՄՆ պետական քարտուղարը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին