ԱԳ նախարարը ներկայացրել է սպառնալիքները ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին - Mediamax.am

2012 դիտում

ԱԳ նախարարը ներկայացրել է սպառնալիքները ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի քաղաքական ղեկավարությունը մշտապես գնահատում է ռազմական իրավիճակը եւ դրանից բխող քայլերը՝ նկատի ունենալով նաև ՀԱՊԿ կանոնակարգային գործընթացներ նախաձեռնելու հնարավորությունը:

Այդ մասին այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հեռախոսազրույցում ասել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

 

Նախարարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը կրակի դադարեցման և այդ ռեժիմի ամրապնդման շուրջ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության կյանքի կոչմանը:

 

Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ Ադրբեջանն իր պարտավորությունները չի կատարում եւ թիրախավորում է խաղաղ բնակավայրերը Արցախի ողջ տարածքում։

 

Նախարարն ընդգծել է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի սադրիչ ոտնձգությունների անթույլատրելիությունը:

 

Խոսելով պատերազմին վարձկան-ահաբեկիչների մասնակցության մասին, Զոհրաբ Մնացականյանը շեշտել է, որ Ադրբեջանի՝ միջազգային ահաբեկչության կենտրոն վերածվելու անդառնալի միտումը սպառնալիք է ՀԱՊԿ պատասխանատվության տարածաշրջանի համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին