Հակառակորդը հյուսիսում մեծ կորուստներ է կրել - Mediamax.am

Փետրվար 24, 2026
2787 դիտում

Հակառակորդը հյուսիսում մեծ կորուստներ է կրել


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Խախտելով հումանիտար հրադադարը, այսօր առավոտյան հյուսիսային ուղղությամբ հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները:

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ մոտ մեկ ժամ ինտենսիվ հրետակոծությունից հետո հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել։

 

«Մի քանի անգամ հարձակվող ալիքներով փորձել են գրավել մեր դիրքերը, սակայն հայ ռազմիկների քաջության ու հմտության շնորհիվ հետ են շպրտվել` կրելով մեծ կորուստներ», - հայտնել է նա:

 

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մարտերը:




Մեր ընտրանին