Ֆրանսիայի ԱԳ նախարար. Միայն Թուրքիան է դեմ հրադադարին - Mediamax.am

4084 դիտում

Ֆրանսիայի ԱԳ նախարար. Միայն Թուրքիան է դեմ հրադադարին


Լուսանկարը` https://www.israelhayom.com/


Երեւան: Մեդիամաքս: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանն այսօր քննադատել է Թուրքիայի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ:

Ըստ Reuters-ի, նա ասել է.

 

«Այս հարցում ռազմական հաղթանակ լինել չի կարող եւ հրադադարը պետք է իրագործվի: Այսօր մենք տեսնում ենք, որ կա միայն մեկ երկիր, որը հրադադարի պահպանման կոչ չի անում, եւ այդ երկիրը Թուրքիան է»:

 

Ժան-Իվ Լը Դրիանն եւ իր գերմանացի պաշտոնակից Հայկո Մաասն այսօր նաեւ մեղադրել են Թուրքիային Արեւելյան Միջերկրականում իր գործողություններով Եվրամիությանը սադրելու համար եւ Անկարային մեկ շաբաթ ժամանակ են տվել՝ վերջինիս դիրքորոշումը հստակեցնելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին