Խոցվել է հակառակորդի Սու-25 ինքնաթիռը - Mediamax.am

3374 դիտում

Խոցվել է հակառակորդի Սու-25 ինքնաթիռը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսեսյանն ասել է, որ այսօր հայկական կողմը խոցել է հակառակորդի Սու-25 ինքնաթիռ։

Անդրադառնալով հայկական կողմի ՀՕՊ համակարգերին՝ Գարիկ Մովսեսյանն ասել է, որ «բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկվում են, որպեսզի հակաօդային պաշտպանության միջոցները լինեն ինքնաբավ, կարողանան կատարել օդային սահմանների պաշտպանության մարտական խնդիրները»։

 

Խոսելով Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծած հարձակողական գործողությունների մասին՝ Գարիկ Մովսեսյանն ասել է, որ հենց սկզբից Հայաստանի եւ Արցախի տարածքների ռմբակոծման ու հրթիռակոծման գործողություններին ակտիվորեն մասնակցել են Թուրքիայի F-16 ինքնաթիռները։

 

«Սեպտեմբերի 27-ին Գյանջա-Սոթք-Վարդենիս օդային ուղղությամբ Մեծ Մասրիկ եւ Սոթք բնակավայրերին հարվածներ հասցնելու ընթացքում Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 տեսակի երկու ինքնաթիռ խախտել է ՀՀ օդային տարածքը մինչեւ 6 կմ խորությամբ»,- ասել է նա եւ հիշեցրել նաեւ թուրքական F-16-ի կողմից հայկական ՍՈւ-25-ի խոցման մասին։

 

Գարիկ Մովսեսյանը նաեւ ասել է, որ F-16 ինքնաթիռներն Ադրբեջանում հայտնվել են այս տարվա հուլիս ամսին՝ թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ զորավարժությունների նախապատրաստման նախօրեին եւ զորավարժությունների ավարտից հետո չեն վերադարձել Թուրքիայի տարածք։

 

«Սեպտեմբերի 23-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը իրականացրել է Գյանջա օդանավակայանում տեղակայված F-16 ինքնաթիռների, դրանց անձնակազմերի, տեխնիկական կազմերի հերթափոխ։ Ընդ որում,  Թուրքիայից Ադրբեջան թռիչքն իրականացվել է Վրաստանի օդային տարածքով»,- ասել է նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին