Ադրբեջանը Մարտակերտի ուղղությամբ ռազմական ավիացիա է կիրառել - Mediamax.am

1962 դիտում

Ադրբեջանը Մարտակերտի ուղղությամբ ռազմական ավիացիա է կիրառել


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Արցախի պաշտպանության բանակը հայտնել է, որ հակառակորդը շարունակում է խախտել հումանիտար հրադադարը՝ դարձյալ թիրախավորելով խաղաղ բնակավայրերն ու գյուղերը:

«Մասնավորապես, Մարտակերտ քաղաքին հրթիռահրետանային հարվածներ հասցնելուց բացի, այդ ուղղությամբ այսօր թշնամին կիրառել է նաեւ ռազմական ավիացիա:

 

ՊԲ ստորաբաժանումները հակառակորդին լռեցնելու համար դիմում են համապատասխան գործողությունների»,- ասված է Արցախի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին