Թուրքիայի մասնակցությունը «կործանարար» կլինի, կարծում են Մոսկվայում - Mediamax.am

2569 դիտում

Թուրքիայի մասնակցությունը «կործանարար» կլինի, կարծում են Մոսկվայում


Լուսանկարը` ria.ru


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովի կարծիքով, Անկարայի մասնակցությունը ԼՂ բանակցություններին ոչ միայն չի նպաստի խաղաղ կարգավորմանը, այլեւ, ավելի կսրի իրավիճակը:

«Նման ձևաչափը, իմ կարծիքով, կործանարար կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման հեռանկարների համար:

 

Այս ձևաչափում Անկարան, ի տարբերություն Մոսկվայի և ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ այլ երկրների, ավելորդ է, քանի որ նրա դիրքորոշումը Բաքվի դիրքորոշման կրկնօրինակն է: Հետևաբար, դրանում չկա հավելյալ արժեք, սակայն կա ներուժ հակամարտության կողմերի մոտեցումների հետագա արմատականացման համար», - ասել է քաղաքական գործիչը ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին