Պողոսյան. Ադրբեջանի կողմից կռվում են մի քանի հազար վարձկաններ - Mediamax.am

2527 դիտում

Պողոսյան. Ադրբեջանի կողմից կռվում են մի քանի հազար վարձկաններ


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն այսօր հայտնել է, որ Ադրբեջանը վաղ առավոտից շարունակում է կոպտորեն խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը՝ հրետանային զինատեսակներից գնդակոծելով են նաեւ խաղաղ բնակավայրերը:

«Բանակային ստորաբաժանումների հետ ակտիվ ռազմագործողություններին ադրբեջանական կողմից մասնակցում են մի քանի հազար վարձկան-ահաբեկիչներ:

 

Պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղում՝ փորձելով կասեցնել թշնամու նախահարձակ գործողությունները:

 

Պետք է գործադրել բոլոր ջանքերը մինչեւ ատամները զինված թշնամուն մեծ կորուստներ պատճառելու եւ հայրենական այս պատերազմում հաղթանակ ապահովելու համար»,- ասել է Վահրամ Պողոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին