ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ասել է, որ «այս պահի դրությամբ արցախա-ադրբեջանական սահմանագծին հրադադարը հիմնականում պահպանվում է, չնայած առանձին տեղերում եղած սադրանքներին, որոնց մեր կողմից պատասխան է տրվել»:
«Հրադադարի հայտարարումից ժամեր առաջ հակառակորդի գործողություններն ավելի են սաստկացել, բայց մեր զինուժը հետ է մղել այդ առաջխաղացումը: Մասնավորապես՝ մինչեւ հրադադար Ադրբեջանի զինված ուժերի հետախուզադիվերսիոն փոքր խմբեր փորձել են ներթափանցել Հադրութ քաղաք, մեր կողմից այդ խմբերը չեզոքացվել են: Ընթացել են ոչ մեծ մարտեր»,- ներկայացրել է ՊՆ ներկայացուցիչը:
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ այս պահին Հադրութում գրեթե ավարտված է դիվերսիոն խմբերի ոչնչացումը։
Նա նաեւ հայտնել է, որ երեկվանից մինչեւ այսօր կեսօր հակառակորդը կորցրել է մոտ 200 զինծառայող, 3 ԱԹՍ, 4 միավոր ավտոտեխնիկա եւ այլն:
Նա հավելել է, որ տեղեկություններ չունի, թե որքան կտեւի այսօր ուժի մեջ մտած հրադադարը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: