Պուտինը մարդասիրական հրադադարի կոչ է արել - Mediamax.am

Փետրվար 24, 2026
3323 դիտում

Պուտինը մարդասիրական հրադադարի կոչ է արել


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կապակցությամբ:

Հոկտեմբերի 8-ի ուշ երեկոյան Կրեմլի կայքում հրապարակված հայտարարության մեջ ասված է.

 

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսային բանակցությունների շարքից հետո ՌԴ նախագահը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում մարդասիրական նկատառումներով՝ զոհվածների մարմինների եւ գերիների փոխանակման համար:

 

Այս հարցերի վերաբերյալ խոհրդակցություններ անցկացնելու համար ՌԴ արտաքին գործերի նախարարի միջնորդությամբ հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները»:




Մեր ընտրանին