Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Հայաստանը մարտի դաշտում ջախջախիչ պարտություն է կրում, ուստի փորձում է կարծիք ձեւավորել ռազմական գործողություններում Թուրքիայի մասնակցության մասին»:
Ըստ Անատոլու գործակալության, Էրդողանը քաթարական The Peninsula թերթին տված հարցազրույցում ասել է, որ «Անկարայի դեմ հարձակումները Երեւանի հուսահատության նշան են»:
«Հայաստանը փորձում է ընդլայնել հակամարտության շրջանակը: Միջազգային հանրությունը վերջապես պետք է հասկանա իրողությունը եւ հրաժարվի երկակի ստանդարտների քաղաքականությունից: Ես կոչ եմ անում համաշխարհային հանրությանը քայլեր ձեռնարկել Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի հողերն ազատագրելու համար», - ասել է Էրդողանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: