ԱՀ նախագահ. «Տղաները փայլուն են կատարում մարտական խնդիրը» - Mediamax.am

Փետրվար 24, 2026
2562 դիտում

ԱՀ նախագահ. «Տղաները փայլուն են կատարում մարտական խնդիրը»


Լուսանկարը` Արցախի նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ հայ զինվորականները փայլուն կերպով կատարում են մարտական առաջադրանքը։

Արցախի նախագահը շարունակում է գտնվել առաջնագծում։ Նրան ուղեկցում են նաեւ ԱՀ եւ ՀՀ ԱԱԾ տնօրենները։

 

«Տղաները փայլուն են կատարում իրենց առջեւ դրված մարտական խնդիրը։ Ոգեւորված եմ մեր զինծառայողների քաջությամբ ու արհեստավարժությամբ եւ մեր կամավորականների նվիրվածությամբ։

 

Մի խոսքով, թե առաջնագծում, թե թիկունքում ամուր ենք կանգնած Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի դիրքերում։

 

Նորից կոչ եմ անում մեր ժողովրդի բոլոր զավակներին․ միացե՛ք Հայրենիքի պաշտպանության գործին, հիմա է ժամը»,- հայտարարել է Արցախի նախագահը։




Մեր ընտրանին