Ռուս քաղաքագետները խոսում են Ադրբեջանի ձախողման մասին - Mediamax.am

5797 դիտում

Ռուս քաղաքագետները խոսում են Ադրբեջանի ձախողման մասին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանցի քաղաքագետները ՏԱՍՍ գործակալության համար մեկնաբանել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների հեռանկարը:

«Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի գիտական տնօրեն Ֆյոդոր Լուկյանովն ասել է, որ Բաքուն առաջադրում է ի սկզբանե անիրականալի նախապայման, երբ հայտարարում է, որ կդադարեցնի ռազմական գործողությունները, եթե հայկական ուժերը դուրս գան տարածաշրջանից:

 

«Դեռեւս, ըստ ամենայնի, ադրբեջանական կողմը կարծում է, որ կարելի է ինչ-որ մի բանի հասնել ռազմական ճանապարհով: Երբ նրանք գան այն եզրակացության, որ ռազմական ճանապարհով ոչնչի արդեն հասնել չի կարելի, այդ ժամանակ էլ կսկսվեն բանակցությունները», - նշել է վերլուծաբանը:

 

ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւի խոսքերով, «Ադրբեջանը չի հասել գեթ մեկ նպատակի»:

 

«Այդ պատճառով, հնարավոր է, նա կփորձի ինչ-որ կերպ փոխել բալանսը առաջնագծում, բայց այդքան էլ հասկանալի չէ, թե ինչի հաշվին», - նշել է փորձագետը:

 

Նա ավելացրել է, որ սպառազինություն որոշ տեսակներ դեռեւս կողմերը չեն գործադրել:

 

«Վախենամ, որ ռազմաճակատի գիծը փոխելու նպատակով, Ադրբեջանը կսկսի օգտագործել դրանք, բայց դա կհանգեցնի Հայաստանի պատասխանին, որը բացի «Իսկանդերից», ունի նաեւ այլ հրթիռային համակարգեր», - նշել է Եվսեեւը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին