Հակառակորդի խոցված ուղղաթիռն ընկել է Իրանի տարածքում - Mediamax.am

Փետրվար 23, 2026
4364 դիտում

Հակառակորդի խոցված ուղղաթիռն ընկել է Իրանի տարածքում


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Արցախի Պաշտպանության բանակից հայտնում են, որ հոկտեմբերի 1-ին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային հատվածում՝ Վարազաթումբի (Լելե Թեփե) տարածքում ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի տարածքում:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է՝ նշվածը իր մեջ որեւէ միտումնավորություն չի պարունակում, եւ քանի որ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողություններն ընթանում են Իրանի սահմանին շատ մոտ, ցավոք, նման դեպքերն անխուսափելի են»,- ասված է հաղորդագրությունում:




Մեր ընտրանին