Արցախի նախագահը զգուշացրել է «կործանիչ հակահարվածի» մասին - Mediamax.am

5284 դիտում

Արցախի նախագահը զգուշացրել է «կործանիչ հակահարվածի» մասին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի հետ այցելել է առաջնագծի տարբեր հատվածներ եւ ծանոթացել օպերատիվ իրավիճակին:

«Երկրի ղեկավարը նշել է, որ հանրապետության արտաքին անվտանգության խնդիրները մշտապես գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում, եւ դրանց լուծման ուղղությամբ ջանքեր չեն խնայվելու: Արայիկ Հարությունյանը նշել է նաեւ, որ հակառակորդի ցանկացած արկածախնդրություն արժանանալու է հայկական կողմի ծանր ու կործանիչ հակահարվածին», - ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին