Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 15-ին հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:
«Կարեւոր եմ համարում մեր պարբերական հանդիպումները եւ շփումները: Իհարկե, հանրությունն այդ հանդիպումներից ու շփումներից ոչ բոլորի մասին է տեղեկանում, որովհետեւ մենք գործնականում անընդհատ կապի մեջ ենք եւ անընդհատ տարբեր հարցերով քննարկումներ ենք ունենում: Այսօրվա քննարկումն էլ կարծում եմ, կարեւոր է, վերջին շրջանում տեղի ունեցած մի շարք հանդիպումների, քննարկումների արդյունքները եւ տպավորությունները Ձեզ հետ կիսելու առումով:»:
Բակո Սահակյանն էլ նշել է.
«Ես նույնպես ուրախ եմ հանդիպման համար: Ինչպես կարգն է այս հանդիպումների ժամանակ քննարկել, տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, նշանավոր իրադարձություններ, եւ այդ ամենի մասին ես Ձեզ տեղեկություններ կհաղորդեմ»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: