Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի ՊՆ-ն այսօր հայտարարել է, որ իր հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները «ղարաբաղյան հակամարտության գոտում խոցել են հայկական զինված ուժերի անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)»:
«Տակտիկական «X-55» ԱԹՍ-ը խոցվել է Ադրբեջանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից փետրվարի 21-ին Աղդամի շրջանի ուղղությամբ հետախուզական թռիչքի ժամանակ»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ, որը մեջբերում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը միջադեպը անվանել է «սադրանք, որն իրականացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Բաքու կատարած այցի օրը»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: