Միջնորդները կանդրադառնան Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպմանը - Mediamax.am

Մարտ 05, 2026
exclusive
5562 դիտում

Միջնորդները կանդրադառնան Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպմանը


Ստեֆան Վիսկոնտին
Ստեֆան Վիսկոնտին

Լուսանկարը` ՀՀ նախագահի ամմուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մոտ ապագայում կայցելեն տարածաշրջան, այսօր Մեդիամաքսին ասել է ֆրանսիացի միջնորդ Ստեֆան Վիսկոնտին։

Նա տեղեկացրել է, որ նոր է վերադարձել Լուքսեմբուրգից, որտեղ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ կայացել է Արեւելյան Գործընկերության անդամ-երկրների նախարարական հանդիպումը:

 

«Մենք շատ շուտով կայցելենք տարածաշրջան։ Այցի կոնկրետ ժամկետների մասին պաշտոնապես կհայտարարեն Երեւանն ու Բաքուն»,- ասել է Ստեֆան Վիսկոնտին։ 

 

Նրա խոսքով՝ այցի ընթացքում կքննարկվեն խաղաղ բանակցությունների ակտիվացման հարցերը, կանդրադառնան Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի վերջերս Դուշանբերում կայացած հանդիպմանը:




Մեր ընտրանին