Լավրով. Բանակցություններին ԼՂ վերադարձի հարցը պետք է որոշեն կողմերը - Mediamax.am

7082 դիտում

Լավրով. Բանակցություններին ԼՂ վերադարձի հարցը պետք է որոշեն կողմերը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ ղարաբաղյան բանակցություններին Արցախի մասնակցության հարցը պետք է լուծեն հակամարտության կողմերը:

Այս մասին նա ասել է Մոսկվայում՝ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսում։

 

«Եթե կողմերը որեւէ փուլում պայմանավորվեն, որ Լեռնային Ղարաբաղը կրկին պետք է ներկայացված լինի բանակցություններում, դա կլինի նրանց որոշումը, եւ մենք կհարգենք այն»,- հայտարարել է ՌԴ նախարարը։

 

Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ ԼՂ հարցում Ռուսաստանի դիրքորոշումը մնացել է անփոփոխ, այսինքն՝ խնդրի կարգավորումը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով։

 

«Մենք համոզված ենք, որ սա է օպտիմալ ձեւաչափը, եւ որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ մենք՝ ամերիկյան եւ ֆրանսիական կողմերի հետ, ստեղծում ենք ընդհանուր հետաքրքրություն ունեցող, իրար չհակասող իրավիճակ, որը Երեւանին եւ Բաքվին թույլ կտա համաձայնություն ձեռք բերել»,- ասել է ՌԴ ԱԳ ղեկավարը։ 

 

Մեդիամաքսը նշում է, որ Լեռնային Ղարաբաղին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու անհրաժեշտության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Ստեփանակերտում մայիսի 9-ին: Այս դիրքորոշումը նա վերահաստատել է այսօր՝ Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին