Երեւան: Մեդիամաքս: Դեկտեմբերի 6-ին Վիեննայում նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
ՀՀ ԱԳ նախարարը Վիեննայում կմասնակցի դեկտեմբերի 7-8-ը կայանալիք ԵԱՀԿ մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին:
Դեկտեմբերի 9-ին Էդվարդ Նալբանդյանը կանցկացնի եվրոպական երկրներում եւ Եվրոպայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությունը։
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը կայացել էր 2017թ. սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում:
















