Արցախի նոր արտգործնախարարը Մասիս Մայիլյանն է - Mediamax.am

16095 դիտում

Արցախի նոր արտգործնախարարը Մասիս Մայիլյանն է


Մասիս Մայիլյանը
Մասիս Մայիլյանը

Լուսանկարը` http://galatv.am


Երեւան: Մեդիամաքս: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր կառավարության կառուցվածքի եւ կազմի փոփոխության վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել:

Արցախի կառավարության նոր կառուցվածքը ներառում է պետական նախարարի պաշտոն, որում նշանակվել է նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը:

 

ԼՂՀ նախագահի հրամանագրով նշանակվել են նաեւ՝

 

առողջապահության նախարար՝ Կարինե Աթայանը,

 

արդարադատության նախարար՝ Արարատ Դանիելյանը,

 

արտաքին գործերի նախարար՝ Մասիս Մայիլյանը,

 

աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարար՝

Սամվել Ավանեսյանը,

 

բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարար՝ Վազգեն Միքայելյանը,

 

գյուղատնտեսության նախարար՝ Ժիրայր Միրզոյանը,

 

էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար՝

Լեւոն Գրիգորյանը,

 

կրթության, գիտության եւ սպորտի նախարար՝ Նարինե Աղաբալյանը,

 

մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար՝

Սերգեյ Շահվերդյանը,

 

պաշտպանության նախարար՝ Լեւոն Մնացականյանը,

 

քաղաքաշինության նախարար՝ Կարեն Շահրամանյանը,

 

ֆինանսների նախարար՝ Գրիգորի Մարտիրոսյանը:

 

Մեդիամաքսը նշում է, որ Մասիս Մայիլյանը նախկինում զբաղեցրել է ԼՂՀ ԱԳ փոխնախարարի պաշտոնը, իսկ վերջին տարիներին «Արցախի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանրային խորհուրդ» հետազոտական կենտրոնի ղեկավարն էր:

 

Ըստ Արցախի նախագահի հրամանագրերի՝ սահմանվել է այն նախարարների կազմը, որոնց գործունեությունը համակարգվելու է պետական նախարարի կողմից, ինչպես նաեւ՝ պետական սեփականության եւ ֆինանսների կառավարման ոլորտում:

 

Բակո Սահակյանի մեկ այլ հրամանագրով՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արայիկ Լազարյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Դանիելյանն էլ նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-պետաիրավական վարչության պետ:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ այս տարվա փետրվարի 20-ին անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքում Արցախում հաստատվել է կառավարման լիարժեք նախագահական համակարգ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին