Ֆրանսիայի ԱԳ նախարարը պատասխանել է Բաքվին. բոլոր սկզբունքները հավասար են, եւ դրանց միջեւ «հիերարխիա» չկա - Mediamax.am

3193 դիտում

Ֆրանսիայի ԱԳ նախարարը պատասխանել է Բաքվին. բոլոր սկզբունքները հավասար են, եւ դրանց միջեւ «հիերարխիա» չկա


Ալեն Ժյուպե
Ալեն Ժյուպե

Լուսանկարը` www.acus.org


Երեւան: Մեդիամաքս: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեն հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության սկզբունքների միջեւ (ուժի չգործադրում, ինքնորոշման իրավունք եւ տարածքային ամբողջականություն) ոչ մի հիերարխիա չկա:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, վկայակոչելով Trend-ը, Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպական դեպարտամենտի ղեկավարը Ալեն Ժյուպեի այդ խոսքերը փոխանցել է Փարիզում Ադրբեջանի դեսպանին: 

Նախօրեին Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբեկովը գրավոր բողոք է հղել Ֆրանսիայի ԱԳՆ-ին Ժյուպեի այն հայտարարության կապակցությամբ, ըստ որի «ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հիմնարար սկզբունք է»: 

Մեր ընտրանին