ՊԲ-ն այսուհետ կհաղորդի միայն արտառոց խախտումների մասին - Mediamax.am

exclusive
13426 դիտում

ՊԲ-ն այսուհետ կհաղորդի միայն արտառոց խախտումների մասին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 25-ից Արցախի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը տեղեկատվություն չի հրապարակում շփման գծում գրանցված հրադադարի խախտումների մասին:

 

Այսօր Մեդիամաքսի հետ զրույցում Արցախի Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն ասել է, որ մայիսի 24-ին, 25-ին եւ լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը հանգիստ է եղել:

 

Պատասխանելով մեր հարցին, թե ո՞րն է պատճառը, որ մայիսի 25-ին եւ 26-ին կայքում շփման գծի օպերատիվ իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ չեն հրապարակվել, Սենոր Հասրաթյանը նշել է, որ  «իրավիճակի ամփոփոխ լինելու դեպքում ամենօրյա թարմացումներ այլեւս չեն լինի»:

 

«Եթե լինեն արտառոց դեպքեր, տեղեկատվությունը կայքում կհրապարակվի»,-ասել է Հասրաթյանը:

 

Մեդիամաքսը նշում է, որ նախքան 2016-ի Ապրիլյան պատերազմը ՊԲ-ն շփման գծում տիրող օպերատիվ իրավիճակի վերաբերյալ տեղեկություն հրապարակում էր շաբաթական մեկ անգամ:  Օպերատիվ տվյալների վերաբերյալ ամենօրյա տեղեկատվություն ՊԲ-ն սկսեց հրապարկել 2016-ի ապրիլից հետո:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին