Ադրբեջանը հակատանկային հրթիռ է կիրառել - Mediamax.am

11404 դիտում

Ադրբեջանը հակատանկային հրթիռ է կիրառել


Լուսանկարը` http://www.thinkdefence.co.uk


Այսօր՝ ժամը 15:40-ին, շփման գծի հարավարեւելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է SPIKE տիպի հակատանկային կառավարվող հրթիռ:

«Սա վկայում է այն մասին, որ հակառակորդ կողմը միտումնավոր սրում է իրավիճակն առաջնագծում, որը հղի է անկանխատեսելի հետեւանքներով», - հաղորդել են Արցախի Պաշտպանության բանակից:

 

Կառավարվող հրթիռի կիրառման արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի կրել:

 

Օրվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, այդ թվում՝ հաստոցավոր ավտոմատ նռնականետերից եւ 60 միլիմետրանոց ականանետից, շարունակել է խախտել  հրադադարի պահպանման ռեժիմը:

 

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման, իսկ շփման գծում իրադրության հետագա սրման ողջ պատասխանատվությունն ընկնելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա», - ասված է հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին