ՊԲ 18 զինծառայողների մարմինները խոշտանգված են եղել - Mediamax.am

24681 դիտում

ՊԲ 18 զինծառայողների մարմինները խոշտանգված են եղել


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 10-ին Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում հայկական կողմին հանձնված ԼՂՀ Պաշտպանության բանակի 18 զինծառայողի մարմինները ենթարկված են եղել խոշտանգման ու անարգանքի։

Ինչպես հայտնում է ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը, այս փաստն արձանագրվել է

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների ներկայությամբ:

 

«Այս արարքը, հանդիսանալով հակահումանիզմի աղաղակող դրսեւորում, հակասում է պատերազմի օրենքներին ու սովորույթներին եւ կոպտորեն ոտնահարում միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես, 1949թ. Գործող բանակներում վիրավորների եւ հիվանդների վիճակի բարելավման մասին Ժնեւյան 1-ին կոնվենցիայի, 1949թ․ Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնեւյան 3-րդ կոնվենցիայի եւ 1977թ․ Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին 1949թ. օգոստոսի 12-ի Ժնեւի կոնվենցիաների 1-ին արձանագրության պահանջները»,- ասված է հանձնաժողովի տարածած հայտարարությունում:

 

Հանձնաժողովն ընդգծել է՝ ղարաբաղյան կողմը հետամուտ է լինելու, որ ադրբեջանական կողմի նման պահվածքը ենթարկվի միջազգային հանրության եւ մասնագիտացված կառույցների խստագույն դատապարտմանը, իսկ մեղավորները կրեն պատասխանատվություն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին