Երեւան: Մեդիամաքս: ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը ադրբեջանական կողմի հետ այսօր Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է դիակների փոխանակում։
Այն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
















