Երեւան: Մեդիամաքս: Կիպրոսի իշխանությունները կոչ են արել Ադրբեջանին հարգել հրադադարի ռեժիմը:
«Կիպրոսի Հանրապետության կառավարությունն ուշադրությամբ հետեւում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ծավալվող մտահոգիչ զարգացումներին: Մենք դատապարտում ենք ուժի կիրառումը եւ մասնավորապես՝ խաղաղ բնակչության շրջանում մարդկային կյանքի կորուստը: Կոչ ենք անում Ադրբեջանին հարգել ստատուս քվոն»,- ասված է Կիպրոսի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:
Կիպրոսի իշխանությունները նշել են, որ հակամարտության խաղաղ լուծմանն այլընտրանք չկա՝ ընդգծելով ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների կարեւոր դերն այս հարցում:
«Միեւնույն ժամանակ, մենք կոչ ենք անում Թուրքիային զերծ մնալ իրավիճակն էլ ավելի ապակայունացնող գործողություններից եւ հայտարարություններից»,- հայտարարել են Կիպրոսի կառավարությունում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: