«Ժամանակն է պայմանավորվել», - ասել է Դմիտրի Մեդվեդեւը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին - Mediamax.am

4202 դիտում

«Ժամանակն է պայմանավորվել», - ասել է Դմիտրի Մեդվեդեւը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին


Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները
Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բացահայտել է Դմիտրի Մեդվեդեւը` նախորդ շաբաթ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ուղարկված ուղերձի էությունը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Սերգեյ Լավրովը գրել է այս մասին ՌԴ ԱԳՆ-ի Twitter-ի պաշտոնական ալիքում:

 

«Երեւանում եւ Բաքվում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին փոխանցեցի Դմիտրի Մեդվեդեւի ուղերձը, որի էությունն է` ժամանակն է պայմանավորվել: Սպասում ենք պատասխանի», - գրել է Սերգեյ Լավրովը:

 

Մեդիամաքսը նշում է, որ  ՌԴ ԱԳ նախարարը այսօր ժամանել է Վաշինգթոն, եւ ԼՂ կարգավորման թեման լինելու է ԱՄՆ-ի մայրաքաղաքում նրա հանդիպումների թեմաներից մեկը:

Մեր ընտրանին