Երեւան: Մեդիամաքս: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ասել է, որ Արցախի օդային տարածքը հուսալիորեն վերահսկվում է Արցախի զինված ուժերի կողմից:
Այս մասին Բակո Սահակյանն ասել է այսօր Արցախի հարավային թեւում տեղակայված զորավարժարաններից մեկում կազմակերպված հակաօդային պաշտպանության հանրապետական զորավարժություններին:
Բակո Սահակյանը կարեւորել է հակաօդային պաշտպանության նշանակությունը բանակաշինության գործում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: