Մեդվեդեւն, Օբաման եւ Սարկոզին կոչ են արել ընդունել կարգավորման սկզբունքները Սարգսյան-Ալիեւ առաջիկա հանդիպմանը - Mediamax.am

6165 դիտում

Մեդվեդեւն, Օբաման եւ Սարկոզին կոչ են արել ընդունել կարգավորման սկզբունքները Սարգսյան-Ալիեւ առաջիկա հանդիպմանը


Մեդվեդեւն, Օբաման եւ Սարկոզին
Մեդվեդեւն, Օբաման եւ Սարկոզին

Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները կոչ են արել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ավարտել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցումը եւ ընդունել դրանք հունիսին սպասվող հանդիպման ժամանակ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այս մասին ասվում է այսօր «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում Դովիլում ընդունված` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների ղեկավարների հայտարարության մեջ:

 

Մեդվեդեւն, Օբաման եւ Սարկոզին պատրաստակամությունն են հայտնել աջակցելու կողմերին խաղաղ համաձայնագրի մշակման հարցում:

 

Մեր ընտրանին