Արթուր Գեւորգյան. Իմ կինն իմ ընկերն է - Mediamax.am

Հոկտեմբեր 10, 2025
2303 դիտում

Արթուր Գեւորգյան. Իմ կինն իմ ընկերն է


Լուսանկարը`


Ամեն  ինչ բարդ էր: Այդ օրերին եղբորս տեղափոխել  էինք Երևան և ծանր վիրահատություն պտի անցներ: Հոգնածությունս և որոշում կայացնելու բարդությունը, որ ունի ՝ իրենց սև գործը արել էին  ու  լարվածությունս դուրս գալու ուղի չէր գտնում: Իմ ու բժիշկի` այդ օրվա հանդիմանը որոշելու էր՝ գնալ երկա՞ր, թե՞ կարճ տարբերակով...  և առաջադրված էր երկար գնալ ՝ վիրահատությունն  իր անկանխատեսելի հետևանքներով ու բարդություններով:

 

Զանգ ...

 

Գոհարին գիտեի մոտ մեկ տարի ու ծանոթացել էի սոց ցանցի միջոցով: Իմ տարիքում.... նման կերպով ծանոթանալ...:

 

Հանդիպենք....: Կանգնած սպասում եմ փողոցի հենց բերանին ու ինքը գալիս է դեղին գծերի վրայով : Հասավ : Կանգնեց: Մայթ չի բարձրանում.

 

-    Համաձայն  ե՞ս, որ դիմացի կես դարը կյանքդ անգրող ուտեմ :

-    Իսկ դ՞ու...

-    Ընդունված ես .- հազիվ եմ փորձում ժպտալ  ու գնում ենք:

 

Գնացինք,  անցանք բոլոր ճանապարհները մինչև ավարտ, բայց ուզում էինք, որ եղբայրս ներկա լինի հետագային: Ցավոք` կորցրեցինք ...

 

ԱՓ

 

Լքված տունը՝ կեսը փայտից. կեսը քարից  վաղուց մենակ էր մնացել: Մացառուտներն ու  թալանվածությունը,  բոբիկ մնացած տանիքը ՝ ինքնին ամբողջական էին դարձնում  մեր հետագա անելիքները: Սկսեցինք մարքել, սարքել կառուցել ու մշակել մեր տունը ու դուռը: …Անուն  էինք ման գալիս մեր տան համար և որոշեցինք անունը դնել Ափ՝ մարդը ափի մեջ:

 

Մեր տան բնակիչների հայրանունը Ափիչ է և բոլորից միայն մեր շունը գիտե իր հայրանունը: Մենք պահում ենք դեկորատիվ  ու լճից բռնված ձկներ և շուտով  ճերմակ այծ ենք պահելու: Դարպասի դիմաց  հողակտոր  ունենք , որտեղ փոքր գրքերի ու սերմեր կրպակ ենք սարքելու: Մարդիկ գան, վերցնեն, գնան: Կարդան ու Ափի սերմերը շաղ տան իրենց ծաղկանոցներում: Հարևաններն ու մեր մտերիմները սիրում են մեր տունը ու խոսում են այդ մասին:

 

Գոհարը

 

Մի անգամ  ինձ մտերմիկ զրույցի ժամանակ հարցրեցին, թե ի՞նչ է սերը: Ամենաբարդ հարցն է, քանի որ երկար  ու անվերջ՝ մարդիկ իրար են փնտրում, տապալվում,  հետո էլի ուժերը հավաքում ու սխալների ուղղման ճանապարհով փորձում էլ չսխալվել, մոռանալով տեսնելու հատկանիշի մասին: Ոչ մեկ չգիտե, թե ի՞նչ է պետք  իմանալ և թե ինչպես ավելի շուտ հասնել  երջանկությանը: Մենք էլ ՝ հայերս գերի ենք կարծրատիպերին , որոնք  արդեն ավանդույթի ուժ չունեն ու գոյատևում  են մեր  քմահաճույքներից ու սխալներից ` մեզ ապահովագրելու  նպատակով : Առավել ևս, երբ համարձակությունը , թե հանձնվելը այս դեպքում  կարող են ունենալ նույն  դառը պտուղը :

 

- Սերը առանց բառերի է :Ներսիդ աղմուկը երբ չկա ու լռությունն էլ բավարար՝ ինքը իր ոտքով է գալիս: Երբ եկավ ՝ միակ նշանը, որ դա ինքն է ՝ ոտքեր են, որոնք առանց բացատրության գնում են ուղիղ դեպի իր մոտ: Մնացածի մեջ էլ կարևորը քո վստահություն է, քո ապագային : Այն կինը` ում վստահում ես  քո կյանքի ընկերն է :

Իսկ եթե նաև կարողանում ես համարձակվել ու ասել , որ իր կարիքը ունես՝ ապա ամեն բան հոյակապ է և մի կես դա իրար կյանք կուտեք :

 

Չգիտեմ, չգիտեմ, բայց ասածս անկեղծ էր …

 

- Մեկ էլ ինքը ամեն օր մի կտորով է պոկվում քեզնից ու դիմացինից և միանգամից չգիտես դա սեր է թե չէ , բայց ամեն օր մի կտոր տալիս ես ու քեզ են տալիս … ապրում  ես ուղղակի ու հանգիստ ես և ապագայի հանդեպ տագնապ չկա քո մեջ :

 

Ընկերություն

 

Այստեղ մի բառ պակասում  է- Իմ կինը իմ կյանքի ընկերն է:

 

Առաջին օրերին, երբ մտածում էինք,  թե որտեղ ապրելու` երազում էինք հողի, ծաղիկներ մշակելու , մեծ բակի ու թոնրի գաթայի մասին: Անգամ  մտածում էինք քաղաքից դուրս մի տեղ կիսաքանդ տուն վերցնել ու սարքել: Խնդիրը ՄԵՐԸ սարքելու մեջ էր և հոգ չէ թե ամեն մեկս թողնելու էինք մեր տաք անկյունները ու ամպից մեծ  դժվարությունների միջով էինք անցելու: Որ ամենատարրական, պարզ իրերը գնելուց` մինչև պայմանները ստեղծելն իսկ, դառնալու էին օրեր ու հաղթանակներ :

Մենք  ուրախանալ  գիտենք օրվա անելիքը ավարտելուց հետո և երբ այսօր փայտը մանրացրեցինք ու սիրուն դասավորեցինք խորդանոցում ՝ մեզանից գոհ  եկանք տուն ու ժպտում էինք :

 

Ամփոփում

 

 Խելացի մտքերի կարիք չկա կարծեք թե  և կամ թևավոր մտքերով ամփոփելս կլինի քիչ թե շատ, լավ կամ վատ :

Ամեն օր մենք մի տառ ենք ասում, որից մեր տան Ափերը մեծանում են

ՄԵՆՔ-ը հրաշք է և դեռ կես դարից անցել է կես տարի  ու փաստորեն ամեն օր մեկ տառ գրելով` մենք կհասցնենք ամփոփել   մեր կյանքի սիրուն պատմությունը :

 

Դեռ կես դարից` կես տարի պակաս ժամանակ կա իրար կյանք ուտելու: Սովորեք իրար կյանք ուտել ՝ դա կյանքի համ ու հոտն է:

 

 Շտապել պետք չէ  և կհասցնենք այն ամենը` ինչ ծրագրել ենք դիմացի կես դարի համար:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին