Միլիարդատեր Սարկիսովը նշանակվել է Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոս - Mediamax.am

14693 դիտում

Միլիարդատեր Սարկիսովը նշանակվել է Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոս


Նիկոլայ Սարկիսովը
Նիկոլայ Սարկիսովը

Լուսանկարը` http://www.forbes.ru


Ռուսաստանցի հայտնի գործարար, ՌԵՍՈ-Գարանտիա ապահովագրական խմբի փոխնախագահ Նիկոլայ Սարկիսովը նշանակվել է Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոս:

Համապատասխան տեղեկատվությունը տեղադրված է ՀՀ ԱԳՆ վեբկայքում, սակայն, ինչպես նշում է Մեդիամաքսը, Սարկիսովի նշանակման մասին պաշտոնական հաղորդագրություն դեռ չի տարածվել:

 

Forbes ամսագրի ռուսաստանյան տարբերակի տվյալներով, Նիկոլայ Սարկիսովի կարողությունը գնահատվում է $‌1.35 մլրդ:

 

Գործարարն ամուսնացած է եւ ունի վեց երեխա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին