Որոշ քայլեր վնասել են հայ-մեքսիկական հարաբերություններին, Մեխիկոյում ասել է Էդվարդ Նալբանդյանը - Mediamax.am

5156 դիտում

Որոշ քայլեր վնասել են հայ-մեքսիկական հարաբերություններին, Մեխիկոյում ասել է Էդվարդ Նալբանդյանը


ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մեխիկոյում Մեքսիկայի Սենատի անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ «եղել են քայլեր, որոնք վնաս են հասցրել հայ-մեքսիկական հարաբերություններին»:

Ինչպես հաղորդում  է Մեդիամաքս-ը, Էդվարդ Նալբանդյանը պարզաբանել է, որ «վնաս հասցրած քայլեր ասելով, ես ի նկատի ունեմ Մեքսիկայի նախորդ գումարման Սենատում եւ Պատգամավորների պալատում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւերը, որոնք հակասում են միջազգային հանրության դիրքորոշումներին եւ խրախուսում Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքն ու ագրեսիվ քայլերը»:

 

Մեխիկոյում Էդվարդ Նալբանդյանը դասախոսությամբ է հանդես եկել Մեքսիկայի արտաքին հարաբերությունների քարտուղարության Մատիաս Ռոմերոյի անվան Դիվանագիտական ուսումնասիրությունների ինստիտուտում:  

 

Իր ելույթում Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ «կոռուպցիոն հարուստ փորձ ունենալով երկրի ներսում՝ Բաքուն փորձում է այն տեղափոխել միջպետական հարաբերությունների հարթություն»:

 

«Ցավոք, որոշ երկրներում որոշ քաղաքական գործիչներ ընկնում են Ադրբեջանի թակարդը, թուլություն են ցուցաբերում, չեն կարողանում դիմանալ Բաքվից եկող կոռուպցիոն գայթակղությունններին: Ներքին փորձից ելնելով` Ադրբեջանում տպավորություն է ստեղծվել, որ միջպետական հարաբերություններում էլ ամեն ինչ գնվում եւ վաճառվում է»,- ասել է ՀՀ արտաքին քաղաղաքական գերատեսչության ղեկավարը:

 

Մեքսիկա այցելությամբ մեկնարկել է Էդվարդ Նալբանդյանի այցը լատինաամերիկյան երկրներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին