Կախա Կալաձեն կդառնա Վրաստանի փոխվարչապետ - Mediamax.am

9556 դիտում

Կախա Կալաձեն կդառնա Վրաստանի փոխվարչապետ


«Միլանի» նախկին ֆուտբոլիստ Կախա Կալաձեն
«Միլանի» նախկին ֆուտբոլիստ Կախա Կալաձեն

Լուսանկարը` http://geonews.ge


Երեւան: Մեդիամաքս: «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին այսօր ներկայացրել է առանցքային նախարարական պաշտոնների թեկնածուներին:

Փոխվարչապետի եւ պաշտպանության նախարարի պաշտոնի համար առաջադրվել է «Մեր Վրաստանը-ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան:

 

Այստեղ կարող եք կարդալ 2011 թվականի գարնանը Մեդիամաքս-ին տված Իրակլի Ալասանիայի հարցազրույցը:

 

Փոխվարչապետի, տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնի համար առաջադրվել է «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Կախա Կալաձեն, ով ներկայացնում է «Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը:

 

«Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության երկու այլ ներկայացուցչներ Իրակլի Ղարիբաշվիլին եւ Մայա Պանջիկիձեն առաջադրվել են համապատասխանաբար ներքին գործերի եւ արտաքին գործերի նախարարների պաշտոնների համար:   

 

Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Հանրապետական կուսակցության առաջնորդ Դավիթ Ուսուպաշվիլին կդառնա Վրաստանի Ազգային Ժողովի նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին