Երեւան: Մեդիամաքս: Կրեմլը հետազոտություն է պատվիրել` Ադրբեջանում, Հայաստանում եւ Վրաստանում ռուսական կապիտալի ներկայության ընդլայնման հնարավորությունները գնահատելու համար:
Այդ մասին այսօր գրում է РБК Daily պարբերականը` վկայակոչելով Ռուսաստանի նախագահի աշխատակազմի կողմից պետական գնումների պորտալի միջոցով արված պատվերը:
Կրեմլի կողմից պատվիրված հետազոտությունների արժեքը նախկին սովետական տարածքի տարբեր երկրների համար կազմում է 400 հազարից մինչեւ 1 մլն 400 հազար ռուբլի:
Բոլոր պատվերները պետք է կատարվեն մինչեւ 2012 թվականի նոյեմբերը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: