ԱՄՆ-ն շարունակում է պնդել ժողովրդավարական բարեփոխումների անհրաժեշտությունը Կովկասում, ասել է Ֆիլիպ Գորդոնը - Mediamax.am

4545 դիտում

ԱՄՆ-ն շարունակում է պնդել ժողովրդավարական բարեփոխումների անհրաժեշտությունը Կովկասում, ասել է Ֆիլիպ Գորդոնը


ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը

Լուսանկարը` http://www.acus.org


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնն ասել է, որ Միացյալ Նահանգները շարունակում են պնդել Հարավային Կովկասի երկրներում ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների եւ ազատությունների լիակատար հարգանքի անհրաժեշտությունը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ամերիկացի դիվանագետն այդ մասին ասել է հունվարի 11-ին Բեռլինի Կորբեր հիմնադրամում`անդրատլանտյան կապերի մասին ելույթում:  

 

Ֆիլիպ Գորդոնը նշել է, որ ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ այլ միջազգային գործընկերների միասնական ջանքերը թույլ են տվել Կովկասում առաջընթացի հասնել, «չնայած որ, տարածքային վեճերը եւ հետագա քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների անհրաժեշտությունը շարունակում են խոչընդոտներ հանդիսանալ առավել մեծ կայունության ապահովման համար»:

 

«Ամենուրեք տարածաշրջանում մենք կշարունակենք պնդել ժողովրդավարական բարեփոխումների եւ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների լիակատար հարգանքի անհրաժեշտությունը», - ասել է Ֆիլիպ Գորդոնը:

 

Պետքարտուղարի օգնականը նշել է, որ ԱՄՆ-ն շարունակում է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղված գործընթացին, ինչպես նաեւ «Մինսկի խմբի միջոցով բարձր մակարդակով շարունակում է ներգրավվածությունը, որպեսզի օգնի Հայաստանին եւ Ադրբեջանին գտնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ եւ երկարաժամկետ լուծումը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին