Հայաստանում ՀԱՊԿ ակադեմիան կգործի այս տարվա սեպտեմբերից - Mediamax.am

10483 դիտում

Հայաստանում ՀԱՊԿ ակադեմիան կգործի այս տարվա սեպտեմբերից


ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը
ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Երեւանում այսօր քննարկել են ՀԱՊԿ հավաքական ավիացիոն ուժերի եւ ՀԱՊԿ զորքերի կառավարման համակարգի ստեղծման հետ կապված հարցեր:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, կողմերը քննարկել են նաեւ ռազմարդյունաբերության ոլորտում մի շարք համատեղ ձեռնարկություններ ստեղծելու, Հայաստանում հակաթմրանյութային մասնագիտացված եւ կիբեռանվտանգության ազգային կենտրոնների հիմնադրման, անվտանգության հարցերով Երեւանում ՀԱՊԿ-ի միջազգային-ռազմավարական ամենամյա համաժողով անցկացնելու հետ կապված հարցեր:

 

Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանում ՀԱՊԿ ակադեմիայի ստեղծմանն առնչվող կազմակերպչական եւ բովանդակային հարցերին, որի գործունեության մեկնարկը նախատեսվում է ընթացիկ տարվա սեպտեմբերին:

 

Արթուր Բաղդասարյանն ու Նիկոլայ Բորդյուժան քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը եւ անընդունելի համարել ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումը:  

 

Նիկոլայ Բորդյուժան  երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Երեւան  Կազմակերպության միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին