Բանակցություններին այլընտրանք չկա, ասել է Էդվարդ Նալբանդյանը - Mediamax.am

3037 դիտում

Բանակցություններին այլընտրանք չկա, ասել է Էդվարդ Նալբանդյանը


ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները մնում են բանակցությունների սեղանին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ եռանախագահ երկրները բազմիցս կոչ են արել կողմերին արագացնել պայմանավորվածության ձեռքբերումն այդ սկզբունքների շուրջ:

 

«Ի տարբերություն Ադրբեջանի` Հայաստանը բազմիցս հաստատել է իր հավատարմությունն այդ սկզբունքներին: Իսկ Ադրբեջանը շարունակում է  այդ սկզբունքները եւ եռանախագահների կոչերը անտեսելու ապարդյուն փորձերը»,- նշել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

 

Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրել է, որ վաղը մեկնելու է Փարիզ, որտեղ կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Հունվարի 24-ին Փարիզում նախատեսված է Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

 

Անդրադառնալով սահմանին Ադրբեջանի դիվերսիոն գործողություններին եւ դրանց ազդեցությանը կայանալիք հանդիպման վրա` Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ այդ սադրանքներն ուղղված են բանակցային գործընթացի համար լրացուցիչ խոչընդոտներ ստեղծելուն:

 

«Բանակցություններին այլընտրանք չկա, այդ իսկ պատճառով մենք շարունակում ենք դրանք»,- ասել է նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին