Հայաստանի եւ Արդբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է հունվարի երկրորդ կեսին - Mediamax.am

3348 դիտում

Հայաստանի եւ Արդբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է հունվարի երկրորդ կեսին


Էդվարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամադյարովը
Էդվարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամադյարովը

Երեւան: Մեդիամաքս: Հունվարի երկրորդ կեսին Փարիզում նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը:

 

Այդ մասին տեղեկացրել է Լիմայում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` Պերուի ԱԳՆ-ում կայացած ելույթի ընթացքում:

 

Նա ընդգծել է, որ Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ շարունակելու է ԼՂ խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին