Կկայանա Նալբանդյան-Դավութօղլու երկկողմ հանդիպումը - Mediamax.am

4232 դիտում

Կկայանա Նալբանդյան-Դավութօղլու երկկողմ հանդիպումը


Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն
Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանում կկայանա Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների Էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավութօղլուի երկկողմ հանդիպումը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին լրագրողներին հայտնել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

 

Հանդիպումը կայանալու է Երեւանում անցնող Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանի շրջանակներում:

 

«Նախատեսված են հանդիպումներ նստաշրջանին մասնակցող բոլոր պատվիրակությունների ղեկավարների հետ, այդ թվում` Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: Թե ինչի մասին ենք խոսելու, կհայտնենք հանդիպումից հետո», - ասել է Էդվարդ Նալբանդյանը:

 

Նա նաեւ հավելել է, որ Թուրքիայի փորձերը կապակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը այլ հարցերի հետ «ապարդյուն են ու անիմաստ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին