Առաջիկայում հանդիպելու նախագահների համաձայնությունը ոգեւորիչ է, ասել է Քեթրին Էշթոնը - Mediamax.am

2387 դիտում

Առաջիկայում հանդիպելու նախագահների համաձայնությունը ոգեւորիչ է, ասել է Քեթրին Էշթոնը


Եվրոպական Միության Արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը
Եվրոպական Միության Արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը

Լուսանկարը` http://news.abamako.com/


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական Միության Արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը ողջունել է նոյեմբերի 19-ին Վիենայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կայացած հանդիպումը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Քեթրին Էշթոնի խոսնակի կողմից տարածված հայտարարության մեջ ասված է, որ ԵՄ-ն բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը ` ուղղված բարձր մակարդակի հանդիպումների վերսկսմանը: 

 

«Ոգեւորիչ է նախագահների համաձայնությունը առաջ մղել բանակցությունները եւ հանդիպել առաջիկա ամիսներին: ԵՄ պատրաստ է մասնակցել վերսկսված ջանքերին, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորմանը եւ հետագայում աջակցել խաղաղության հաստատման ջանքերին` սատարելով եւ ամբողջությամբ փոխլրացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբին»,- ասված է հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին