ՀՀ նախագահը հստակ ներկայացրել է Մաքսային միությանը միանալու պատճառները, ասել է Եվրախորհրդարանի պատգամավորը - Mediamax.am

3590 դիտում

ՀՀ նախագահը հստակ ներկայացրել է Մաքսային միությանը միանալու պատճառները, ասել է Եվրախորհրդարանի պատգամավորը


Սամվել Ֆարմանյանը եւ Միլան Ցաբրնոխը
Սամվել Ֆարմանյանը եւ Միլան Ցաբրնոխը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միլան Ցաբրնոխն այսօր ասել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Երեւանում կայացած հանդիպման ժամանակ վերջինս «հստակ բացատրել է այն պատճառները, որոնց հիման վրա կայացվել է Մաքսային միությանն անդամակցելու որոշումը»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում կայացած ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցին՝ Միլան Ցաբրնոխը մանրամասնել է, որ այդ պատճառներից մեկը «Հայաստանի ազգային անվտանգությունն է»:

 

«Մենք հարգում ենք Հայաստանի այդ որոշումը եւ այժմ խորհում ենք, թե ստեղծված նոր պայմաններում ինչպես կարելի է շարունակել մեր համագործակցությունը»,- ասել է հանձնաժողովի համանախագահը:

 

Եվրախորհրդարանի պատգամավորը նշել է, որ եվրոպական կողմը ստիպված է վերանայել եւ նոր շունչ հաղորդել Ասոցացման համաձայնագրում նշված ծրագրերին, քանի որ համաձայնագիրն ամբողջությամբ համատեղելի չէ Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշման հետ:

 

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանն իր հերթին նշել է, որ այս շրջանում Երեւանի եւ Բրյուսելի միջեւ ընթանում են ինտենսիվ բանակացություններ, որոնց նպատակն է հստակեցնել կողմերի միջեւ հետագա համագործակցության ուղղությունները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին