Զիջումներ պետք է լինեն բոլոր կողմերից, ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը - Mediamax.am

3764 դիտում

Զիջումներ պետք է լինեն բոլոր կողմերից, ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը


ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսօր Երեւանում հայտարարել է, որ Լեռանային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը համար «քաղաքական կամք եւ փոխզիջումներ են անհրաժեշտ բոլոր կողմերից» :

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամերիկացի դիվանագետն ասել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումն անհնար է առանց «հասարակական այն ընկալման, որ խնդրի կարգավորումը բխում է գալիք սերունդների շահերից»:

   

«Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառումը, ինքնորոշման իրավունքը եւ տարածքային ամբողջականությունը շարունակում են ուղղորդել մեզ այս գործընթացում: Եթե մենք ցանկանում ենք հասնել հաջողության, զիջումներ պետք է լինեն բոլոր կողմերից»,- նշել է Ջեյմս Ուորլիքը:

 

Ամերիկացի դիվանագետը նշել է, որ տարածաշրջանում է գտնվում առաջին անգամ եւ նպատակ ունի լսել բոլոր կողմերի դիրքորոշումները եւ ծանոթանալ ընդհանուր մթնոլորտին:

 

Դիվանագետը մանրամասնել է, որ կողմերին նոր առաջարկներ այս անգամ իր հետ չի բերել:

 

«Որպես ԱՄՆ համանախագահ հավաստիացնում եմ, որ Միացյալ Նահանգները պատրաստ են շարունակել աշխատանքը Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ միջազգային հանրության հետ՝ խնդրի կարգավորման ապահովման համար»,- ասել է Ջեյմս Ուորլիքը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին