Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացում չի կարող լինել, վստահ է Ստեփան Սաֆարյանը - Mediamax.am

3732 դիտում

Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացում չի կարող լինել, վստահ է Ստեփան Սաֆարյանը


«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյան
«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյան

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանն այսօր ասել է, որ «Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացում չի կարող լինել»:

Նա կարծիք է հայտնել, որ հարաբերությունները կարող են խորանալ միայն ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում` ներառյալ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտին:

 

Ըստ Ստեփան Սաֆարյանի, «այսօր կարող ենք խոսել միայն հարաբերությունների պահպանման մասին»: Նա ասել է, որ Հայաստանը փորձում է համոզել ԵՄ-ին ստորագրել Ասոցացման համաձայնագիրն առանց ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ բաղկացուցիչ մասի:

 

«Երեք տարվա բանակցություններից հետո Հայաստան-ԵՄ հարաբերությունները չեն կարող ավարտվել ինչ-որ անպտուղ փաստաթղթով», - ասել է «Ժառանգություն» ներկայացուցիչը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին