Երեւան: Մեդիամաքս: Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկեւիչիուսն ասել է, որ Հայաստանը, ընտրելով Մաքսային միությունը, արգելափակեց Եվրամիության հետ Ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրման հնարավորությունը:
Հուլիսի 1-ից Լիտվան 6 ամսով ստանձնել է Եվրամիության նախագահությունը:
Լիտվայի ԱԳ նախարարն ասել է, որ ԵՄ հարգում է Հայաստանի նախագահ Սարգսյանի որոշումը, սակայն «երկու համակարգերը (Մաքսային միությունը եւ ԵՄ Ազատ առեւտրի գոտին, խմբ.) համատեղելի չեն»:
«Մենք հարգում ենք երկրների ընտրությունը, բայց նրանք չեն կարող միաժամանակ անդամակցել երկու կազմակերպություններին` հաշվի առնելով տարբեր սակագնային պահանջները»,- հավելել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: