Երեւան: Մեդիամաքս: «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանն այսօր Երեւանում ասել է, որ հայ-ռուսական հարաբերություններում նկատելի է որոշակի լարվածություն:
Ստեփան Սաֆարյանը հիշեցրել է, որ դեռեւս մեկ տարի առաջ ազդարարված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան այդպես էլ չի կայացել: Բացի այդ, «Ժառանգության» անդամի կարծիքով, Հայաստանին ուղղված որոշակի նախազգուշացում է պարունակում նաեւ Ռուսաստանի որոշումը` Ադրբեջանին սպառազինություններ վաճառելու վերաբերյալ:
Ըստ Ստեփան Սաֆարյանի, տարածաշրջանը թեւակոխում է բավականին հետաքրքիր փուլ, մասնավորապես, սրվում է Ռուսաստանի եւ Եվրամիության մրցակցությունը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: