Թուրքիայի նպատակն է դառնալ գերտերություն, հայտարարել է Դավութօղլուն - Mediamax.am

5966 դիտում

Թուրքիայի նպատակն է դառնալ գերտերություն, հայտարարել է Դավութօղլուն


 Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն

Լուսանկարը` ria.ru


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի նպատակն է «դառնալ համաշխարհային գերտերություն, այլ ոչ թե միայն տարածաշրջանային առաջնորդ»:

Anadolu գործակալության փոխանցմամբ, թուրք նախարարն ասել է, որ «Թուրքիան կանի ամեն ինչ այդ նպատակին հասնելու համար»:

 

«Առաջին հայացքից Թուրքիայի նպատակը կարող է անիրական թվալ, սակայն, եթե հաշվի առնենք Թուրքիայի ներկա դրությունը եւ ջանքերը, ինչպես նաեւ ԱԳ նախարարության աշխատանքներն այդ ուղղությամբ, ապա պարզ է դառնում, որ այդ նպատակը միանգամայն հասանելի է», - ասել է Դավութօղլուն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին